Պենելոպա Քրուզը եւ Խավյեր Բարդեմն ամուսնացած են արդեն ինը տարի, եւ ամենայն հավանականությամբ կինեմատոգրաֆիայում ամենահետաքրքիր, խարիզմատիկ զույգն են։ Սակայն քչերը գիտեն, որ ամուսինը Պենելոպա Քրուզի համար փրկություն է դարձել, երբ վերջինս իրեն տանջում էր տառապանքով, գրում է style.news.am:
«Երբ ես երիտասարդ էի, այն համոզմունքին էի, որ որքան շատ եմ ինքս տառապում, այնքան ուժեղ կստացվի կերպարը։ Ես կարող էին այդպես ապրել ամիսներով՝ ինձ հասցնելով լիակատար նյարդային հյուծման»,- պատմել է Քրուզը։
Արդյունքում դերասանուհին հայտնվել է խորը ճգնաժամում, որից նրան հանել է ամուսինը։ «Խավյերն ինձ սովորեցրել է սահմաններ գծել կինոյի ու անձնական կյանքի միջեւ»,- խոստովանել է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի մուսան։ Պենելոպaն հիշել է իր ամենաբարդ աշխատանքի մասին։ Խոսքն իրանցի ռեժիսոր Ասhար Ֆարhադիի «Անցյալի լաբիրինթոսներ» ֆիլմի մասին է։ Նա այնքան պահանջկոտ էր դերասանների նկատմամբ, որ դժգոհություն է արտահայտել նույնիսկ Քրուզի վիրտուոզ խաղի վերաբերյալ։ «Ես հաճախ էի լսում՝ «Դու ստում ես, կեղծում»»,- պատմել է հայտնի դերասանուհին։
Նկարահանումները տեւել են չորս ամիս։ Նյարդային հողի վրա դերասանուհին լուրջ հիվանդացել է, նա բարձր ջերմություն ու տենց է ունեցել։ Սթրեսի պատճառով տեղի է ունեցել խուճապային խանգարում, արյան մեջ բարձրացել է շաքարի մակարդակը։ Պենելոպային շտապ հոսպիտալացրել են։
Հենց նրա ինքնազգացողությունը մի փոքր լավացել է, ռեժիսորը խնդրել է եւս մեկ դուբլ նկարահանել։ Այժմ արդեն դերասանուհին այս մասին ժպիտով է հիշում, սակայն այդ ժամանակ հարազատները լրջորեն անհանգստանում էին նրա կյանքի համար։ «Նկարահանման վերջին օրն ինձ այնպես էի զգում, կարծես դուրս էի եկել բանտից»,- դերասանուհու խոսքերը մեջբերում է «7days»-ը։
Մինչ այդ աստղերը հանդիպել են երեք տարի՝ զգացմունքները ստուգելու համար։ Պենելոպան եւ Խավյերը դաստիարակում են 8-ամյա որդուն՝ Լեոնարդոյին եւ 5-ամյա դստերը՝ Լունային։
0Comments