«Բարեւ՜, իմ սեր, Երեւան»․ Արմինկայի երեւանյան լուսանկարը

Տեսնես այլեւս հնարավո՞ր է կյանք՝ առանց հեռախոսի

 

 

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Երեւանի շենքերի ֆոնին։ Սիրված երգչուհին կրում է ոճային հագուստ․ սպիտակ տաբատ, նուն երանգի սվիտեր, նորաձեւ կիսաերկարաճիտներ, իսկ կերպարը համալրել է վառ կապույտ վերարկուն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Բարեւ՜, իմ սեր», իսկ հեշթեգերում նշել է «#Երեւան»:

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր քրոջ՝ Լուսինեի հետ։ Սիրված երգչուհին կրում էր ոճային ջինսե կոմբենեզոն, արեային ակնոց, իսկ կադրերին կից գրել էր․ «Տեսնես այլեւս հնարավո՞ր է կյանք՝ առանց հեռախոսի»։