Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կուպիրկինը՝ խոսելով Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին:
Իր հերթին ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկը հայտարարել է, որ այդ զորավարժություններն այս պահին վտանգ չեն ներկայացնում, դրանք բազային զորավարժություններ են, որոնք համապատասխանում են հայտարարված նպատակներին. «Մենք հետևում ենք դրանց »:
0Comments