Երկրաշարժեր՝ Ադրբեջանում և Թուրքիայում

Մանրամասներ

Այսօր առավոտյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, այս մասին հայտնում է Report-ը:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Հաջիգաբուլի շրջանում:

Օջախը գտնվել է 22 կմ խորության վրա: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Այսօր 4,5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 441 հազար մարդ:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։