Ռուսները զանգվածաբար տներ են գնում Վրաստանում

Մանրամասներ
ա

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդներից Լևան Խեբեիշվիլին հայտարարել է, որ անցած վեց ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում 3 հազար 245 անշարժ գույք են գնել։

Նրա տվյալներով՝ 16 հազար 480 ռուսաստանցի Վրաստանում բնակվելու թույլտվություն է ստացել, իսկ ավելի քան 6 հազար 500-ն իրենց բիզնեսն են գրանցել Վրաստանում։

«Դա վտանգ է մեր երկրի անվտանգությանն այնպիսի պայմաններում, երբ կառավարությունը ոչինչ չի վերահսկում։ Այդ մարդիկ ոչնչով սահմանափակված չեն և մենք չգիտենք արդյո՞ք նրանք չեն խախտում օկուպացիայի մասին օրենքը»,- ասել է ընդդիմադիր գործիչը, հայտարարելով, թե «Ազգային միացյալ շարժումը» կառավարությանն առաջարկում է սահմանափակել ռուսաստանցի զբոսաշրջիկների Վրաստանում մնալու ժամկետը մինչև մեկ ամիս, ինչպես նաև սահմանափակել անշարժ գույք ձեռք բերելու և ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները։

Նա կոչ է արել Վրաստան թողնել միայն նրանց, ովքեր սահմանի վրա կհայտարարեն, թե ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Վրաստան այցելող զբոսաշրջիկների քանակով Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում՝ անցած հուլիսին Վրաստան է այցելել ավելի քան 156 հազար ռուսաստանցի։