Իրանում երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ

Իրանի հարավային հատվածում շաբաթ օրը գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Լենգե քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 88 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: