Գեղեցկություն

Միշտ ձգտիր հասնել Իմ Թագավորությանը վերաբերող բաներին

 

Հունիսի 7

Ականջ դրեք Ինձ և հետևեք Իմ ճանապարհին: Լսեք Ինձ, և ձեր հոգիները պիտի ապրեն:

Ոչ  միայն ապրիր, այլ նաև աճիր շնորհի, զորության և գեղեցկության մեջ. իսկական Գեղեցկության, Սրբության Գեղեցկության մեջ:

Միշտ ձգտիր հասնել Իմ Թագավորությանը վերաբերող բաներին: Կենդանական աշխարհի մեջ կենդանին փոխում է իր ձևը, որպեսզի կարողանա հասնել այն ուտելիքին, որից որ սնվել է սիրում:

Երբ դու էլ հասնես Իմ Թագավորության գանձերին, քո բնությունն էլ ամբողջովին կփոխվի, որպեսզի դու էլ կարողանաս առանց դժվարության ստանալ ու վայելել Իմ Թագավորության հրաշալիքները: Մի պահ կանգ առ այս ճշմարտության վրա: