Մեզ Վրաստանից վախեցնում են. Թուրքիայից ապրանք ներմուծողներ

Բագրատաշենում 15 օր բեռներին սպասող առեւտրական

Մենք մինչեւ այս պահը չգիտենք, թե ովքեր են մեր գործով զբաղվում: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Երկու շաբաթ առաջ Բագրատաշենի անցակետով Թուրքիայից առանց մաքսազերծման ապրանք ներկրելու փորձ արած առևտրականները պատկան մարմիններից պահանջում են որոշակիություն մտցնել իրենց գործում, քանի որ ձգձգվող գործընթացի հետևանքով ամեն օր ֆինանսական կորուստներ են կրում։

Լրագրողների հետ հանդիպմանը այսօր՝ հունիսի 4–ին, առևտրականներն ասացին, որ մինչև հիմա տեղյակ չեն՝ ինչ փուլում է իրենց գործը, նույնիսկ հստակ չգիտեն՝  քրեական գործ կա՞ հարուցված, թե ոչ։

«Գործի մասին մենք բոլոր ատյաններին դիմել ենք, ոչ մի տեղ չկա, ասում են՝ դեռ չի հասել հասցեատիրոջը, միայն գիտենք, որ քրեական գործ է հարուցվել 205-րդ հոդվածի 1-ին կետով»,- ասաց առեւտրական Քրիստինե Մանուկյանը՝ նշելով, որ հստաչգիտեն՝ արդյոք հարուցված գործ կա՞, թե՞  ոչ: