ՎԻԴԵՈ․ Գորիս-Կապան ճանապարհն արդեն համաձայնագրով տվել ենք. հետ բերելը նշանակում է պատերազմ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Գորիսից  մինչեւ Մեղրի ընդհանուր թշնամուն զիջել են 45 կմ, որից 21-ը Գորիս-Կապան ճանապարհին, մնացածը՝ Կապան-Ճակատեր հատվածում, դրանք մեր ճանապարհներն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա հիշեցրեց, որ 1960-ականների վերջերին այդ ճանապարհը կառուցել է Հայկական ԽՍՀ-ն, հետեւաբար, Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է, որ դա հայերինն է, կարող են ճանապարհ կառուցել:

«Այն, ինչ ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին, կատարյալ դավաճանություն է Հայաստանի նկատմամբ, եւ դա հովանավորել են Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դեմարկացիայի գործընթացում այդ տարածքները վերադարձվեն Հայաստանին, Բագրատյանն ասաց. «Դա արդեն պատերազմ է  նշանակում: Դեկտեմբերի 18-ին այդ հարցը արդեն որոշված է, մինչեւ էդ ումն էր, կապ չունի»: