Եթե Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա, ինչո՞ւ Փաշինյանը Մյունխենում չխոսեց այդ մասին, Ֆրանսիային ցույց է տալիս, որ զոհ ենք, մեզ օգնեք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի France 24-ին տված հարցազրույցում հնչեցրած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակման է պատրաստվում։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցի մասին խոսակցություններին` ռազմական փորձագետը նկատեց, որ նրա այցը Հայաստան և Ադրբեջան հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելն է․
«Զելենսկին գալիս է Հայաստանի ծխի վրա կրակ գցի ու բռնկի՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան պետությունները պատերազմի մեջ ներքաշի, ասում է՝ հերիք է ինչքան մեր արյունը թափվեց, հիմա էլ դուք զոհվեք, որ ՌԴ-ն պրոբլեմներ ունենա։ Նա ուզում է, որ պատերազմի շարունակությունը տեղափոխի այստեղ՝ ներքաշելով ՌԴ-ին ու Իրանին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments