Հայտնի է 2019թ. լավագույն ֆիլմերի համար «Օսկար»-ի շնորհման օրը

Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրում
 «Օսկար»

Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան:

««Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում»,-ասված է ակադեմիայի կայքում հրապարակված հաղորդագրությունում: Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրում: