Հայուհին Ջոն Լենոնի Imagine-ի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական Ձայնը» նախագծի ժյուրիին (VIDEO)

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆրանսիայում ընթանում է «Մանկական Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլը, որին մասնակցել է նաեւ ֆրանսահայ երգչուհի Մադլենը։

Երիտասարդ երգչուհին կատարել է Ջոն Լենոնի Imagine հայտնի երգը, բայց ոչ միայն իր մոտեցմամբ, այլեւ՝ հայերենով։

Մադլենին հաջողվել է իր կատարմամբ հուզել ժյուրիի բոլոր ամդամներին, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող Պատրիկ Ֆիորիին, եւ 4-ն էլ շրջվել են նրա ելույթի ընթացքում։

Հավելենք, որ Մադլենը Ֆրանսիայում բնակվող հայ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի դուստրն է։