Սեմյուել Լ. Ջեքսոնը թույլ է տվել Քվենտին Տարանտինոյին օգտագործել «նեգր» բառը

Սեմյուել Լ. Ջեքսոնը նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի բազմաթիվ ֆիլմերում

Հոլիվուդյան հայտնի դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը պաշտպանել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, որին մեղադրել են իր ֆիլմերում շատ հաճախ «նեգր» բառը օգտագործելու մեջ: Ըստ Ջեքսոնի, այն ամենը, ինչ անում է ռեժիսորը, սոսկ սյուժեով արդարացված ստեղծագործական հնարքներ են:

 

«Վերցրեք «Ստրկության 12 տարի»-ին, որը հիմնված է հեղինակային նյութի վրա: Սթիվ Մաքքուինը շատ է տարբերվում Քվենտինից: Եվ երբ նրա ֆիլմում հնչող երգում «նեգր» բառը կրկնվում է 300 անգամ, ոչ ոք չի ասում. «Սատանան տանի»: Նշանակում է, Սթիվ Մաքքուինի համար նորմալ է օգտագործել «նեգր» բառը, քանի որ նա արվեստի միջոցով փորձում է փոխել համակարգը, և այն, թե ինչպես են մարդիկ մտածում և զգում, բայց երբ Քվենտինը նույնն է անում, նա ինչ է, պարզապես զվարճանու՞մ է: Սա ճիշտ չէ: Ոչ մի դատապարտելի բան չկա այն ամենում, ինչ գրում է Քվենտինը, կամ ինչպես են մարդիկ խոսում նրա ֆիլմերում»,- մեկնաբանել է դերասանը:

Սեմյուել Լ. Ջեքսոնը նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի բազմաթիվ ֆիլմերում: Նրանց վերջին համատեղ աշխատանքը «The Abominable Eight»-ն է, որը թողարկվել է 2015-ին: