Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում կներկայացնի Հայաստանը

Մանրամասներ

Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում։ Այս մասին մոդելը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Մի քանի կարևոր փուլերից ու հարցազրույցներից հետո ես պատիվ ունեցա ընտրվել այս մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ Աստծուն այս նոր ճանապարհորդության համար»,–գրել է նա: