Մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում

Սասուն Միքայելյան

Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց ԲՀԿ-ականների կողմից մշակված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը։

«18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այսօր ՊՆ-ն 5 ամիս տևողություն է սահմանել, որից հետո նոր զինվորը մարտական հերթափոխության են անցնում։ Մեր առաջարկությունը հետևյալն է՝ որպեսզի 12 ամիս զինծառայություն անցնելուց հետո պատրաստությունը ձեռք բերելուց հետո, փորձառություն և հմտություններ ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահության։ Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը իր մեջ պարունակելու է բացառապես կանխարգելող միջոց,-նշեց Էնֆիաջյանը։

Ա «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ առաջին գիծը պահում են պարտադիր ժամկետային զինծառայողները՝ որպես սահմանապահներ, իսկ երկրորդ և երրորդ գիծը պահում են ռեզերվային զինծառայողները։Սա լուրջ հարց է, որը պետք է քննարկվի, բայց ոչ էս կարգով։ 12 ամիս զինծառայողը որ պատրաստվի՝ նախ մենք երրորդ, չորրորդ գիծ չունենք, հատուկ նշանագիծ չունենք, որ կարողանան ծառայել, ընդհանուր մեր զինվորները, չեմ ուզում բացահայտ ասեմ՝ առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում։ 

Նա նկատեց, որ պայմանագրային զինծառայողների ո՛չ մակարդակը, ո՛չ հնարավորությունը, ո՛չ էլ աշխատավարձը չի կարող ապահովել պետությունը, դրա համար էլ ժամկետային զինծառայողներն են առաջնագծում։

«Ես վախենալու ու քաշվելու բան չունեմ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ պատրաստ լիենենք պատերազմի, ով ոնց կուզի՝ միտքս հասկանա»,- ասաց Սասուն Միքայելյանը։