Վատ դաստիարակություն․ Ջիգանի կնոջը քննադատել են դստեր պահվածքի համար

Նա ծնվեց արդեն «չարաճճի» ժպիտով եւ միանգամից կասկածեցինք, որ ինչ-որ բան այն չէ

Ռեփեր Ջիգանի կինն իր Instagram-ում հաճախ է երեխաների կյանքից մանրամասներ ներկայացնում իր հետեւորդներին։ Ես այսպես, միլիոնավոր օգտատերերի սիրելի, զույգի միջնեկ դուստրը՝ 4-այմա Լեան առանձնանում է իր պահվածքով ու աշխարհայացքով։

«Լեյուշկա, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրում ճակատագրի այս նվերին, - պատմել է Սամոյլովան դստեր մասին։ - Նա ծնվեց արդեն «չարաճճի» ժպիտով եւ միանգամից կասկածեցինք, որ ինչ-որ բան այն չէ։ Երբ նա նստեց եւ քայլեց, միանգամից սկսեց հարվածել եւ «բզել» Արիելային։ Բոլոր անկյունները, պահարանները եւ վտանգավոր վայրերը նրա մոտ հետաքրքրություն էին առաջացնում։ Լեա, մի արա սա, մի արա այն» - սա մեր ընտանիքի կարգախոսն է»։

Եթե նախկինում Լեայի արարքները ժպիտ էին առաջացնում, ապա վարսավիրանոցից հրապարակած տեսանյութը զայրացրել է շատերին։ Տեսանյութում աղջիկը անընդհատ պտտվում է՝ դժվարեցնելով վարսավիրի գործը։

«Երեխայի անտանելի պահվածք։ Իսկ մայրը փոխարենը հանգստացնի դստերը, նստած ծիծաղում է», - գրում են Օքսանայի հետեւորդները։

 «Օքսանա, գիտեք ինչու են ձեզ նկատողություն անում։ Պատճառն այն է, որ երեխայի արաքները լուրջ չեք ընդունում, այլ ծիծաղում եք, այդպիսով նրան երես եք տալիս։ Վարսավիրին համբերություն եմմ մաղթում», - գրել է մեկ այլ հետեւորդ։