Կայանատեղի՝ լուսավորված հայկական դրոշի գույներով

Քիմ Քարդաշյանի «Lamborghini»-ն նրա մասին գիտի ամեն ինչ

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հաճախ ու հպարտությամբ նշում է իր ազգային պատկանելությունը։ Այս անգամ ևս նա Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակում է արել, որում պատկերված է նրա «Lamborghini» ավտոմեքենայի կայանման պահը։

Էկրանին, որն «օգնում է» կայանել մեքենան, գծերը լուսավորվել են հայկական եռագույնի գույներով։

Զարմացած Քիմը գրել է. «Lambo knows what’s up» (թարգմանաբար նշանակում է՝ ««Լամբորջինի»-ն գիտի») և հայկական դրոշի տեսքով սմայիլկներ օգտագործել։

Հիշեցնենք՝ շուտով WCIT ֆորումի շրջանակներում, որը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը, սպասվում է Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան։