Վենսան Կասելը հրապարակել է իր և Մոնիկա Բելուչիի 15-ամյա դստեր զգացմունքային լուսանկարը

Ամուսնալուծված դերասանը սրտագին ուղերձ է հղել իր և Բելուչիի դստեր 15-ամյակի կապակցությամբ

Ամուսնալուծությունից հետո էլ 52-ամյա դերասան Վենսան Կասելը պահպանել է ջերմ հարաբերությունները առաջին ամուսնությունից ծնված աղջիկների հետ: Այս մասին գրում է cosmo.ru-ն՝ հայտնելով, որ նա սրտագին ուղերձ է հղել 15-ամյա դստերը:

Աստղային ծնողներին ամուսնալուծությունից հետո էլ միավորում է մեծ սերն իրենց երեխաների հանդեպ. Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը փորձում են հանրային ուշադրությունից զերծ պահել 15-ամյա Դևային և 9-ամյա Լեոնիին:

Աստղային

Աստղային հայրիկը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը հետևյալ գրառմամբ. «Իմ սեր, իմ քաղցր, իմ հռոմեացի, իմ փարիզեցի, իմ աղջիկ, իմ Դևա, շնորհավոր տարեդարձդ: Սիրում եմ քեզ աշխարհում ամենից շատ»:

Գրառմանը կից դերասանը զգացմունքային լուսանկար է հրապարակել դստեր մասնակցությամբ, որն ընտրել է մոր ուղին և սկսել է առաջին քայլերն անել մոդելային ոլորտում: