Պելեն հանդիպել է Մբապեի հետ

Լեգենդար ֆոտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն օրերս տեղափոխվել է հիվանդանոց:

78-ամյա բրազիլացին ունեցել է շատ բարձր ջերմություն:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պելեն հյուրանոցից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին RMC Sport-ին հայտնել է Պելեի ազգականներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ լեգենդար ֆոտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում:

Պելեն մասնակցել է Փարիզում նկարահանվող գովազդում: Այնտեղ բրազիլացին հանդիպել է Կիլիան Մբապեին: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստները կարճ զրույց են ունեցել: