«Բարսելոնայի» ֆանատները օդանավակայանում վիճել են Մեսիի հետ

Մեսին թիմից ուշ է հասել օդանավակայան, քանի որ դոպինգ ստուգում է անցել, նա վիճել է ագրեսիվ տրամադրված ֆանատների հետ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Լիվերպուլի օդանավակայանում տհաճ բանավեճ է ունեցել կատալոնական ակումբի ֆանատների հետ, որոնք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլից» կրած 0։4 հաշվով պարտության համար մեղադրել են ֆուտբոլիստին։

Մեսին թիմից ուշ է հասել օդանավակայան, քանի որ դոպինգ ստուգում է անցել։ Նա վիճել է ագրեսիվ տրամադրված ֆանատների հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել պայքարից, թեեւ տանը հաղթել էր 3։0 հաշվով։