Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կառավարումը հանձնեց ՖԻՖԱ-ին

Սպասվում է, որ վերահսկողությունը կստանձնի ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆատմա Սամուրան

Աֆրիկյան ֆուտբոլի կառավարումը ստանձնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), հաղորդում է Reuters-ը։ Կոռուպցիոն սկանդալներից հետո Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան որոշել է որոշ ժամանակով կառավարումը զիջել ՖԻՖԱ-ին։ Որոշումն ընդունել է կազմակերպության գործադիր կոմիտեն հունիսի 19-ին տեղի ունեցած նիստում։

Սպասվում է, որ վերահսկողությունը կստանձնի ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆատմա Սամուրան։

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Ահմադ Ահմադը հունիսի 6-ին ձերբակալվել էր Փարիզում կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակում։ ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն եւս գործ է հարուցել նրա դեմ։

Հունիսի 22-ին Եգիպտոսում կմեկնարկի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը, գրում է NEWS.am SPORT: