Զինեդին Զիդանը նորից «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն է

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016-18 թվականների

 Մադրիդի «Ռեալ»-ը նորից կգլխավորի Զինեդին Զիդանը:

Այս մասին գրում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: Զիդանի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016-18 թվականներին: «Արքայական ակումբ» ղեկին ֆրանսիացի մասնագետը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և սուպերգավաթում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում: