Նեյմարը վերսկսել է մարզումները կոտրվածքից հետո

Ոտնաթաթի 5-րդ թաթոսկրի կոտրվածքի պատճառով նա բաց թողեց 10 շաբաթ

Ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վերսկսել է լիարժեք մարզումները փարիզյան ակումբի մարզաբազայում։

Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարի 23-ին վնասվածք էր ստացել «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում: Ոտնաթաթի 5-րդ թաթոսկրի կոտրվածքի պատճառով նա բաց թողեց 10 շաբաթ: Մանրակրկիտ հետազոտությունից հետո որոշվել էր, որ վիրահատության անհրաժեշտություն չկա: