Լեհաստանի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Լեհաստանի հավաքականը դուրս եկավ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Կատարի մրցաշարի ուղեգրի համար լեհերը մրցել են Շվեդիայի հավաքականի հետ և հաղթել 2։0 հաշվով։

Հաշիվը 49-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացել է Ռոբերտ Լևանդովսկին, 72-րդ րոպեին Պյոտր Զելինսկին խփել է 2-րդ գնդակը։

Լեհաստանի հավաքականն իր պատմության մեջ 9-րդ անգամ կխաղա Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Հավաքականի լավագույն արդյունքը 1974 թվականի և 1982 թվականի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալներն են։