Չունենք անգամ գաղափար, թե ինչ ճանապարհով ենք ցանկանում գնալ

Հայկ Մարտիրոսյանը՝ արտաքին քաղաքականության մասին

Արտաքին քաղաքականության մասին պատկերացում նախկինում չի եղել, հիմա էլ չկա, անհայտ չէ, թե ինչ  լինելու, որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունենում: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Մենք չունենք գաղափարախոսություն, մենք չունենք անգամ գաղափար, թե ինչ ճանապարհով ենք ցանկանում գնալ»,- ասաց նա՝ նկատելով, որ դա անթույլատրելի գիծ է, անթույլատրելի իրավիճակ է:

Նա նկատեց, որ ստեղծված իրավիճակում իրենց մեղքն ունեն, ինչպես երկրի իշխանությունը, այնպես էլ հասարակությունը: «Հասարակության մեղքը նրանում է, որ պահանջատեր չէ իր հեղափոխության համար»,- ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ եթե վերլուծում ենք արդեն տեղի ունեցածը, ստացվում է, որ իշխանափոխություն է եղել և ոչ թե հեղափոխություն: Անդրադառնալով ժողովրդի կողմից հնչող կարծիքին, թե պետք է դեռ սպասել նոր իշխանություններին, նա նշեց, որ հասարակությունը և ժողովուրդը չպետք է անընդհատ ների իշխանությանը:

«Ես ցավ եմ ապրում, որ նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե իշխանությունները ինչ-որ պահի չարդարացնի սպասումները, պետք է պահանջել, որ հեռանա:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտում կոնկրետ բացթողումներին, ապա Հայկ Մարտիրոսյանը հիշատակեց Սիրիա մարդասիրաան խումբ  ուղարկելը, որը նշանակում էր թեկուզ փոքր մաստաբով, բայց օգնություն այնտեղ Ռուսաստանի ամրապնդմանը: «Հայաստանը սրա դիմաց Ռուսաստանից ոչինչ չստացավ»,- նկատեց նա՝ հավելելով, որ հայ-ամերիկյան, ՀՀ-ԵՄ հարաբերությունները ևս անհասկանալի են:

Աղբյուրը՝ tert.am