«Մատրիցան» կարող է շարունակություն ունենալ

Ավելի վաղ THR հայտնել էր այն մասին, որ Զակ Պեննը նախատեսում է գրել նոր «Մատրիցայի» համար սյուժե

«Մատրիցա» ֆանտաստիկ մարտաֆիլմը հնարավոր է շարունակություն ունենա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Լոս Անջելես թայմսին» այս մասին պատմել է Warner ստուդիայի ներկայացուցիչ Քևին Ցուզիհարուն։ Նրա խոսքով, հեռուստադիտողի  կողմից սիված են «Խելահեղ Մաքս» ու «Մատրիցա» ֆիլմերը։ Դրանք կարելի է վերսկսել։

Ստուդիայի ներկայացուցիչը հավելել է, որ կցանկանար աշխատել Ջորջ Միլերի հետ «Խելահեղ Մաքսը» ֆիլմի շարունակության վրա։ Բացի այդ, փոքրահասակներին շարունակում է հետաքրքել Looney Tunes և Hanna-Barbera մուլտֆիլմերը։

Ավելի վաղ THR հայտնել էր այն մասին, որ Զակ Պեննը նախատեսում է գրել նոր «Մատրիցայի» համար սյուժե։ Ներկա պահին «Մատրիցայի» վերսկսման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։