7 նոր ֆիլմ, որոնք կփարատեն աշնանային ձանձրույթը

Ֆիլմը պատմում է լեգենդար Queen խմբի, նրանց երաժշտության, վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին, ով մարտահրավեր նետեց նախապաշարմունքներին ու հաղթեց պայմանականություններին

1. «Աստղ է ծնվել» – Звезда родилась – (A Star Is Born)

Քանթրի երաժիշտ Ջեքսոն Մեյնը, ում կարիերան սրընթաց անկում է ապրում, մի անգամ ծանոթանում է բոլորի համար անհայտ, բայց տաղանդավոր մի երգչուհու՝ Էլլիի հետ։ Հերոսների միջև բուռն սիրավեպ է բռնկվում։ Ջեկն օգնում է Էլլիին հաջողության հասնել։ Բայց որքան արագ է թափ հավաքում Էլլիի երաժշտական կարիերան, այնքան Ջեքսոնի համար դժվարանում է հաշտվել իր թոշնող փառքի հետ։

2. «Ոչ մի լավ բան՝ «Էլ Ռոյալ» հյուրանոցում» – Ничего хорошего в отеле «Эль Рояль» – (Bad Times at the El Royale)

Յոթ անծանոթներ, որոնցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ունի, հանդիպում են Տահո լճի մոտ՝ լքված «Էլ Ռոյալ» հյուրանոցում»։ Եվ այս գիշեր նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա թողության… նախքան ամեն ինչ գրողի ծոցը կգնա։

3. «Գայթակղության ծովը» – Море соблазна – (Serenity)

Կարիբյան կղզիների կիզիչ արևը, հավատարիմ նավն ու ռիսկով լեցուն կյանքը նրա տարերքն է։ Միակ կինը, ում նա սիրել է, ամուսնացել է միլիարդատիրոջ հետ ու ապրում է Մայամիում գտնվող վիլլայում։ Անսպասելիորեն այդ կինը կրկին հայտնվում է նրա կյանքում ու պաշտպանություն աղերսում։ Այդ րոպեից ծանոթ ջրերը կվերածվեն գայթակղության ծովի։

4. «Վերատպություն» – Репродукция – (Replicas)

Տաղանդավոր կենսաբան գիտնականն ավտովթարի ժամանակ կորցնում է իր ընտանիքը։ Տարված լինելով կնոջն ու երեխաներին վերակենդանացնելու մտքով ՝ նա վերազանցում է գիտական էթիկայի ու բնության օրենքները։ Բայց երբ մարդու ռեպրոդուկցիայի մասին ինֆորմացիան հասնում է իշխանություններին, գիտնականի ու նրա կողմից հարություն առածների վրա իսկական որս է սկսվում։

5. «Բոհեմյան ռապսոդիա» -Богемская рапсодия – (Bohemian Rhapsody)

Ֆիլմը պատմում է լեգենդար Queen խմբի, նրանց երաժշտության, վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին, ով մարտահրավեր նետեց նախապաշարմունքներին ու հաղթեց պայմանականություններին՝ մոլորակի ամենասիրելի արտիստներից մեկը դառնալու համար։ Խոսվում է խմբի անցած ճանապարհի, գլխապտույտ հաջողության ու քայքայման մասին, քանի որ Մերկուրիի կենսակերպը դուրս է գալիս վերահսկողությունից, և Live Aid համերգի նախօրյակին նրանց հաղթական վերամիավորման մասին։

6. «Սարդոստայնում խճճված աղջիկը» – Девушка, которая застряла в паутине – (The Girl in the Spider’s Web)

Հաքեր Լիսբեթ Սալանդերը և լրագրող Միքայել Բլումքվիսթը ներքաշված են լինում լրտեսների, կիբերհանցագործների ու կոռումպացված չինովնիկների մասնակցությամբ պատմության մեջ։

7. «Սուսփիրիա» -Суспирия – (Suspiria)

Երիտասարդ ամերիկուհին ժամանում է Բեռլին, որ միանա հայտնի պարախմբին, սակայն ստուդիայի պատերի ներսում աղջիկը հանկարծ չարագուշակ ու գերբնական ինչ-որ բան է հայտնաբերում։ Շուտով նա հասկանում է, որ հաջորդ զոհն է դառնալու, եթե չհասցնի բացել այն նզովքի գաղտնիքը, որը պատել է լեգենդար պարային ակադեմիան…
Հաճելի դիտում: