Բաշար Ասադը հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Բաշաթ Ասադը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի Ժողովրդական Խորհրդի (խորհրդարան) նախագահ Համուդ Սաբագը՝ ներկայացնելով մայիսի 26-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար Ասադը՝ ստանալով ընտրողների 95,1 տոկոսի աջակցությունը»,-հայտարարել է Սաբագը Դամասկոսում մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս, որը հեռարձակել է Al Ekhbariya հեռուստաալիքը: «Ընտրողների մասնակցությունը կազմել է 78 տոկոս, կամարտահայտման գործընթացում մասնակցել է 14 միլիոն քաղաքացի»,-նշել է խոսնակը: