Մենք Մոսկվային նախազգուշացում էինք փոխանցել «Կրոկուսի» վերաբերյալ. ԱՄՆ Պետդեպ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ն Մոսկվային մասնավոր նախազգուշացում է փոխանցել «Կրոկուսի» վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մարտի սկզբին մենք նախազգուշացրել ենք Ռուսաստանի կառավարությանը Մոսկվայում ծրագրված ահաբեկչական հարձակման մասին, որը հատկապես կարող է թիրախավորել խոշոր միջոցառումները՝ ներառյալ համերգները: Մենք նրանց փոխանցել էինք այդ մասնավոր նախազգուշացումը, որը համահունչ է մեր պարտականություններին՝ զգուշացնելու այն դեպքում, երբ մենք ունենք, տեսնում ենք կամ հավաքում ենք ահաբեկչական հարձակումների կամ հնարավոր ահաբեկչությունների մասին հետախուզական տվյալներ»,- ասել է Միլլերը:

Նա հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացրել էր երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հավանական ահաբեկչության մասին, ինչ հետագայում իրականություն դարձավ:

Միլլերը հավելել է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ. դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա: