Քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը Հայաստանում

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակել է արտասահմանում ՌԴ քաղաքացիների քվեարկության արդյունքները, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։ 

ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է արտասահմանում ընտրողների 72,54%-ը։

«Ընդհանուր առմամբ, արտերկրում քվեարկությանը մասնակցել է 388 791 ընտրող, 2018 թվականին նրանք ավելի շատ են եղել՝ 484 275, պարզ է, թե ինչու»,- նշել է նա և հիշել, որ 2024 թվականին արտերկրում շատ ավելի քիչ ընտրատեղամասեր են բացվել, իսկ որոշ երկրներում՝ ընդհանրապես չեն բացվել։

Ըստ ՌԴ ԿԸՀ-ի նախագահի՝ Հայաստանում քվեարկել են մեծ թվով արտագաղթած ռուսներ, ինչպես նաև Վրաստանում բնակվող որոշ ռուսներ, որովհետև Վրաստանում ընտրատեղամասեր չեն եղել։ «Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինի օգտին Հայաստանում, ընդհանուր առմամբ, քվեարկել է 54,7 տոկոսը»,- ասել է Պամֆիլովան։