Նորմալ մարդիկ ընտրությունների արդյունքները մեկնաբանում են միայն գործընթացի ավարտից հետո․ Զախարովան՝ Միշելին

Մանրամասներ
Զախարովա Միշել

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վաղաժամ ամփոփումը աննորմալ արարք է, 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների խայտառակությունը լռեցնելու փորձ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովայի խոսքով՝ ընտրությունների արդյունքները նորմալ մարդիկ մեկնաբանում են միայն գործընթացի ավարտից հետո։

«Ըստ երևույթին, «արևմտամետները» որոշեցին վրեժ լուծել 2016 թվականի իրենց ամոթի համար, երբ շտապեցին շնորհավորել Քլինթոնին ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից առաջ, և ի վերջո հաղթեց Թրամփը... Հիմա ուզում են ցույց տալ իրենց գիտակցությունը և ցուցադրել ճշգրիտ կանխատեսումներ, բայց չեն ճանաչում Ռուսաստանի միասնությունը, կարող են, հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական կորուստը»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր Միշելը գրառում էր արել կամպված ՌԴ-ի նախագահական ընտրությունների հետ։

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», - գրել էր Միշելը: