Թրամփը բանավեճի է հրավիրել Բայդենին

Մանրամասներ
Թրամփ Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանավեճի է հրավիրել ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին։

«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը քննարկենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այդքան կարևոր հարցեր: Հետևաբար, ես պահանջում եմ բանավեճ: Ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում», - գրել է նա Trurh Social-ի իր էջում:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։

Թրամփն այժմ համարվում է հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարի ֆավորիտը։