Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կապանի օդանավակայանի մոտ բախվել են Howo և «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարները

Մանրամասներ
ավտովթար

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Կապանի օդանավակայանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ-53» և Howo մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԳԱԶ-53»-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։