Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը կրկին հանդիպել է աշխարհի ամենակարճահասակ կնոջը

Մանրամասներ
ամենաբարձրահասակ

Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը հանդիպել է աշխարհի ամենակարճահասակ կնոջը: Հանդիպումը տեղի է ունեցել օրերս` Կալիֆորնիայում, որտեղ զույգը նախաճաշել է տեղի հաստատություններից մեկում եւ միասին լուսանկարվել է։

41-ամյա Սուլթան Քյոսենն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձրահասակ տղամարդը, իսկ 30-ամյա Ջյոտի Ամգեն՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կինը։

су-3.jpg (119 KB)

Սուլթանի հասակը 2,5 մ է, նրա մոտ ախտորոշվել է ակրոմեգալիա, որը, սովորաբար, առաջանում է հիպոֆիզային գեղձի ուռուցքից։ Ուռուցքը ավելորդ քանակությամբ աճի հորմոն է արտադրում, ինչը կարող է հանգեցնել գիգանտիզմի։ Քյոսենը դադարել է աճել 2011 թվականին՝ Վիրջինիայի համալսարանի բժշկական կենտրոնում բուժում անցնելուց հետո: Նա նաեւ գերազանցել է իր ձեռքերի չափսերով՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 28,49 սմ է։

су1-2.jpg (110 KB)

Քյոսենը չորս անգամ բարձր է Ամգեյից, ով ունի 60 սմ հասակ, նա ունի ախոնդրոպլազիա՝ գաճաճության հազվագյուտ տեսակ։ Նրա 18-ամյակից հետո՝ 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը պաշտոնապես նրան հռչակեց աշխարհի ամենակարճահասակ կինը։ Նա մարմնավորել է Մա Պետիտին «Ամերիկյան սարսափ պատմություն. ֆրիկների շոու» ​​ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2014 թվականին։

су2-1.jpg (110 KB)

Քյոսենն ու Ամգեն նախկինում հանդիպել են 2018 թվականի հունվարին եւ լուսանկարվել Եգիպտոսի բուրգերի առջեւ:

су3.jpg (129 KB)