«Սուպերծիտն» ու «սեքսուալ կատվիկը». ո՞ր դատավորի մասին է խոսքը. Վիդեո

Համացանցում տեղադրված հոլովակի փաստով դատավորների որակավորման կոլեգիան ստուգում է անցկացնում
սուպեր ծիտ աղջիկ

Կուբանի դատավորների որակավորման կոլեգիան ստուգում է կատարում համացանցում հոլովակի հայտնվելուց հետո, որում դատավորն իրեն անվանում է «սուպերծիտ», «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասային դատարանի մամուլի ծառայությունից:

YouTube-ում հոլովակ է հրապարակվել, որում հանգստի մեջ գտնվող կինը իր կենացն է խմում՝ իրեն անվանելով «սուպերծիտ» եւ «սեքսուալ կատվիկ»: Ընդ որում՝ նա օգտագործում է մի շարք ուրիշ, այդ թվում՝ անպարկեշտ մակդիրներ՝ նկարագրելով իր անձնական հատկանիշները: Հոլովակի նկարագրության մեջ նշված է, որ կադրում Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի հաշտարար դատավորն է:

«Համացանցում տեղադրված հոլովակի փաստով Կրասնոդարի երկրամասի դատավորների որակավորման կոլեգիան ստուգում է անցկացնում: Ստուգման արդյունքներով գործող օրենսդրության համաձայն որոշում կընդունվի»,-  հայտնել են երկրամասային դատարանում:

Գերատեսչության մամուլի ծառայությունը դատավորի անձը չի հստակեցրել:

Հ․Գ․ Հոդվածի հրապարակման պահին վերոհիշյալ սկանդալային տեսանյութն արդեն անհասանելի էր