Հնդիկ իմաստունը 7 հազար տարի առաջ ներկայացրել է թռչող սարքերի և միջմոլորակային թռիչքների մանրամասն նկարագիրը

Մանրամասներ
հնդիկ

1

ժամանակակից ինքնաթիռները և միջմոլորակային ճանապարհորդությունները նկարագրված են դեռևս 7000 տարի առաջ՝ Հնդկաստանում։

Ավիացիոն տեխնոլոգիաները ծագել են հին Հնդկաստանում։ Հինդուները, Ռայթ եղբայրներից հազարավոր տարիներ առաջ են ստեղծել ավիացիայի և միջմոլորակային ճանապարհորդության հիմքերը:

Հին հնդկական ինքնաթիռներն ու թռչող սարքերը ոչ միայն կարող էին շրջել Արեգակնային համակարգով, այլև շատ մանևրելի էին, այսինքն՝ կարող էին շարժվել ձախ, աջ, ինչպես նաև հետ՝ ի տարբերություն ժամանակակից ինքնաթիռների, որոնք թռչում են միայն առաջ, ասվում է Հնդկաստանում վերջերս ներկայացված գրքում:

1

Մումբայի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ Մահարշի Բհարադվաջանի «Վայմանիկա Շաստրա» աշխատության մեջ հազարավոր տարիներ առաջ նկարագրած ավիացիոն համակարգն ավելի առաջադեմ էր, քան ներկայիս ավիացիան:

«Վիմանիկա Շաստրա» աշխատությունն այնքան հին է, որ գրված է բրահմինների լեզվով՝ սանսկրիտով։ 

19-րդ դարի վերջում, երբ ավիացիան իր սկզբնական փուլում էր, «Վիմանիկա Շաստրա»-ն դասակարգվել է որպես դիցաբանական աշխատություն։ Սակայն, 1952 թվականին աշխատության վերծանված սանսկրիտ տեքստերը վկայում են օդատիեզերական բարձր տեխնոլոգիաների մասին, մանրամասն նկարագրված են առաջադեմ հրթիռային աերոդինամիկ թռչող մեքենաներ, որոնք կարող էին միջմոլորակային թռիչք կատարել, այնպես՝ ինչպես նկարագրվում է հնագույն այլմոլորակայինների տեսության կողմից:

1

Ժամանակակից գիտնականներն ուսումնասիրելով «Վիմանիկա Շաստրա»-ն, միանշանակ պնդում են, որ իմաստուն Մահարիշի Բհարադվաջը ավելի քան 7000 տարի առաջ նկարագրել է «ինքնաթիռներ ու թռչող սարքեր, որոնք ճանապարհորդում էին երկրների, մայրցամաքների և մոլորակների միջև», և որ այս աշխատանքը դիցաբանության հետ որևէ կապ չունի։ Այն իրականում լավ գրված գիտական աշխատանք է:

1