«Ռուս զինվորներն ազատագրում են Ռուսաստանի պատմական հողերը». Պուտին

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի կամավորների միության 9-րդ համագումարում հայտարարել է, որ կամավորներն ու զինծառայողները ազատագրում են «Ռուսաստանի պատմական հողերը»:

«Ռուս զինվորներն ու կամավորները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ազատագրում են Ռուսաստանի պատմական հողերը. մեր մեծ երկրի բոլոր շրջաններից կամավորները սրտի կանչով օգնության են հասել իրենց եղբայրներին»,- ասել է Պուտինը: