Ռուսական զորքերն օգտվում են Ուկրաինային օգնություն տրամադրելու ձգձգումից․ Զելենսկի

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր երեկոյան ելույթում խոսել է Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի դիրքեր այցելելու մասին։ Այնտեղ նա այցելել է 14-րդ առանձին մեքենայացված բրիգադի տեղակայման վայր։

«Իրավիճակն այժմ շատ բարդ է ճակատի մի քանի հատվածներում, որտեղ ռուսական զորքերը կենտրոնացրել են առավելագույն ռեզերվները։ Նրանք օգտվում են Ուկրաինայի կողմից օգնության ձգձգումից։ Եվ սրանք շատ շոշափելի բաներ են։ Հրետանու պակաս, առաջնագծում հակաօդային պաշտպանության և մեր զինատեսակների ավելի մեծ հեռահարության անհրաժեշտություն»,- ասել է Զելենսկին իր հերթական երեկոյան ելույթում։