Ռիո դե Ժանեյրոյում շոգից մի քանի տոննա ձուկ է սատկել

Անոմալ շոգի պատճառով քաղցրահամ ջրում թթվածնի պարունակությունը նվազել է

Բրազիլիայում վերջին օրերին օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Եվրանյուզի հաղորդմամբ,  շոգի պատճառով Ռիո դե Ժանեյրոյի ջրամբարներում մի քանի տոննա ձուկ է սատկել։ Փորձագետները կարծում են, որ անոմալ շոգի պատճառով քաղցրահամ ջրում թթվածնի պարունակությունը նվազել է, ինչն էլ հանգեցրել է տեղական էկոլոգիական աղետի։ Այսպես, Ռոդրիգու դի Ֆրեյտա ծովալճակից դուրս է բերվել առնվազն 15 տոննա սատկած ձուկ։