Բողոքի ցույցեր վարչապետի և նախագահի տների մոտ․ Իրավիճակը պայթյունավտանգ է

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի բազմաթիվ քաղաքներում փետրվարի 17-ի երեկոյան բողոքի երթեր և ցույցեր են տեղի ունեցել։

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ ամենազանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունեցել Թել Ավիվում։ 

Ցուցարարներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշման առնչությամբ՝ կապված Իսրայելի պատվիրակությունը Կահիրե՝ բանակցությունների չուղարկելու հետ։ 

Նրանք կառավարությունից պահանջել են շարունակել բանակցությունները պատանդներին ազատ արձակելու համար։

Հազարավոր ցուցարարներ պահանջել են արտահերթ ընտրություններ։ 
Նրանք վառել են ջահերը և հրավառություն կազմակերպել։ Այնուհետ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

Կեսարիայում երթն անցկացվել է Նեթանյահուի ընտանիքի տան մոտ, որին մասնակցել է մոտ հազար մարդ։

Երուսաղեմում Իսրայելի նախագահի տան մոտ են եկել հարյուրավոր մարդիկ։ Նրանք նախագահից պահանջում են արտահերթ ընտրություններ հայտարարել։
Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Բեէր-Շեբեում։