Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը սպառնալից նամակներ է ստացել, որոնցից յուրաքանչյուրում մեկական փամփուշտ է եղել: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ուղարկողները կարող էին լինել երկու տարբեր մարդիկ։ Այս պահին հետաքննությունը տեղեկություն չունի կասկածյալների ինքնության և նրանց դրդապատճառների մասին։
Ոստիկանությունն ասել է, որ երկու նամակներն էլ մահվան սպառնալիքներ են պարունակում Բենեթի ընտանիքի հասցեին:Ուղարկողները նաև կոչ են արել քաղաքական գործչին հրաժարական տալ։
Հրաժարական տուր. Իսրայելի վարչապետը մահվան սպառնալիքներով նամակներ է ստացել՝ մեջը փամփուշտներ
Մանրամասներ
0Comments