Կիևը պետք է ճանաչի բանակցությունների նոր իրողությունը. Պեսկով

Մանրամասներ
Պեսկով

Կիևը պետք է ճանաչի Մոսկվայի հետ բանակցությունների վերսկսման նոր իրողությունը: Այս մասին, ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ, Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռուսաստան 1»-ի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

«Հիմա, եթե գնանք նույն բանակցություններին, ապա հիմա կա բոլորովին այլ իրականություն, և այս այլ իրականությունը, որքան էլ ցավալի լինի Կիևի ռեժիմի համար, պետք է ճանաչվի»,- ասաց նա։