Շարմ էլ Շեյխը կպարսպապատվի

Մանրամասներ
Շարմ էլ շեյխ

Եգիպտական Շարմ էլ Շեյխ առողջավայրը կպարսպապատվի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Նախագիծը կօգնի Շարմ էլ Շեյխին վերադարձնել կորսված զբոսաշրջային եկամուտները»,-ասել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդան։

Քաղաքի բնակիչները կարծում են, որ այդ պատը միայն կնյարդայնացնի զբոսաշրջիկներին և հազիվ թե պաշտպանի նրանց ահաբեկիչներից։ Քաղաքում արդեն իսկ կան անցակետեր և տեսախցիկներ՝ անվտանգության ապահովման համար, պատը, ըստ բնակիչների, կփակի լեռնային ու անապատային տեսարանները։