Թել Ավիվում 19-րդ դարի հիվանդանոցի շենքում բացված յուրօրինակ հյուրանոցը՝ ֆոտոշարքով

ՖՈՏՈՇԱՐՔ
Live24.am-ը ներկայացնում է

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Իսրայելի ամենահին նավահանգստային քաղաքներից մեկում՝ Յաֆֆայում, որը ներկայում Թել Ավիվի վարչական տարածքի մաս է համարվում, 19-րդ դարի ֆրանսիական հիվանդանոցի շենքում բացված յուրօրինակ հյուրանոցին:

Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել անցած տարի: Այն նախատեսվում էր շահագործման հանձնել դեռևս 2015թ.-ին, սակայն աշխատանքները նախատեսվածից երկար էին տևել:

Հյուրանոցը պատկանում է ամերիկաբնակ Էբի Ռոզենին: Նրա արվեստի հավաքածուի մի մասը ցուցադրված է հյուրանոցի նախասրահում:

Հյուրանոցն ընդհանուր առմամբ 120 սենյակ ունի՝ 40-ը շինության պատմական հատվածում և 80-ը՝ նոր կառուցված թևում: Սենյակները բարձր առաստաղներ, մեծ մահճակալներ և պատերի ամբողջ երկայնքով ձգվող վարագույրներ ունեն: Դրանք օժտված են գերժամանակակից տեխնիկայով:

Լույսի անջատիչները, ինչպես նաև վարագույրները կարելի է կարգավորել հեռակառավարման վահանակի միջոցով:
 

բտեռոետգռֆգտֆռեբտեւըգհըտգհտբգռջյնըհբտգռնբվց