Օրիգինալ հյուրանոցներ, որոնք բաղկացած են մեկ համարից

Ավելի քան 64 տոննա կշռող հյուրանոցը կարելի է շրջել 360 աստիճանով

Newsyou.info-ն ներկայացրել է 10 օրիգինալ հյուրանոցներ, որոնք բաղկացած են մեկ համարից, և դրանցում ձեզ ոչ ոք չի անհանգստացնի։

Դրանցից մեկը «Հարլինգենն» է, որը գտնվում է Նիդեռլանդներում։ Այն նավահանգստային կռունկ է՝ 46 մետր բարձրությամբ, որը վերածել են հյուրանոցի, որտեղ հյուրերը կարող են զմայլվել հիանալի տեսարանով։ Ավելի քան 64 տոննա կշռող հյուրանոցը կարելի է շրջել 360 աստիճանով։

Նմանատիպ մեկ այլ հյուրանոց Կորդեմեում (Ֆրանսիա) գտնվող Villa Cheminée հյուրանոցն է։ Գեղարվեստական այս նախագիծը մշակվել է ճապոնացի Տացու Նիշիի կողմից Estuaire 2009 Nantes-Saint-Nazaire արվեստների փառատոնի անցկացման համար։ Այն գտնվում է ֆաբրիկայի ծխատարի գագաթին։ Հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի Լուարա գետ։

Երրորդ հյուրանոցը՝ CasAnus-ը, գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում։ Այս հյուրանոցը գտնվում է Verbeke Foundation արվեստների այգում և համարվում է հոլանդացի դիզյաներ Յոպ վան Լիսխուտի ստեղծագործությունը։

Չորրորդ հյուրանոցը Անգկորում (Կամբոջա) գտնվող The One հյուրանոցն է։ Հյուրանոցի կենտրոնական տարրը 33 մետրանոց ննջասենյակն է։ Այստեղ կարող եք վայելել կամբոջական խոհանոցի բարիքները։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)

Հինգերորդը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Դիսնեյլենդի The Cinderella Castle Suite հյուրաննոցն է։ Նրա բացառիկությունն անգին է, միայն քիչ թվով երջանիկների է բախտ վիճակվել գիշերել այստեղ։ Համարի մեծությունը ընդամենը 60 քառակուսի մետր է։ 2012 թվականի ամռանն այստեղ իր դստերն է բերել դերասան Թոմ Կրուզը։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)

Վեցերորդը Ամբերգում (Գերմանիա) գտնվող Eh’haeusl հյուրանոցն է, որն աշխարհում երկրորդ փոքր հյուրանոցն է։ Նրա լայնությունը կազմում է ընդամենը 2.5 մետր, իսկ տարածքը՝ 53 քառակուսի մետր։ Չնայած դրան՝ այն լեցուն է ժամանակակից բազում դետալներով։ Շենքը կառուցվել է 1728 թվականին։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)

Յոթերորդը Լոնդոնում գտնվող A Room for London հյուրանոցն է, որը բացվել է 2012 թվականին։ Այն ունի նավի տեսք և գտնվում է Queen Elizabeth Hall համերգասրահի տանիքին։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)

«Էվերլենդ» ժամանցային պարկ գոյություն ունի մի քանի քաղաքում՝ Լայպցիգում, Տոկիոյում, Փարիզում։ «Էվերլենդը» մեկ համարից բաղկացած հյուրանոց է, որում կա լոգարան, մեծ մահճակալ ու հյուրասենյակ։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)

Inkaterra հյուրանոցը, որն իրենից ներկայացնում է կախովի տուն ծառի վրա, գտնվում է Պուերտո-Մալդոնադոյում (Պերու)։ Այն գտնվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն կախովի կամրջից ոչ հեռու՝ 27 մետր բարձրության վրա։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)

Central հյուրանոցն էլ գտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ մեկ գիշերն արժե 300 դոլար։ Այն աշխարհի ամենափոքր հյուրանոցն է։ Երկտեղանոց համարի ընդհանուր տարածքը կազմում է 12 քառակուսի մետր։ Այն գտնվում է Կոպենհագենի Central Café սրճարանի տանիքին։Фото: Однокомнатные отели, в которых гости чувствуют себя королями (Фото)