Մի կտոր հացի համար ծառա դարձած ժողովուրդ են մեզ դարձնում, սահմանադրական փոփոխությունը դրա համար է

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Այս իշխանությունը եկել է ժողովրդի շնորհիվ և հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ ուզո՞ւմ  է ապրել անցյալ  չունեցող երկրում, թե՞ պատրաստ է պայքարել  իր պապերի երազանքի համար։ Փաշինյանը խմբագրում է հայոց պատմությունը, ուզում է վերածել  փոքր մարդկանց գոյատևման պատմության, որոնց միակ պահանջը կուշտ փորն ու զվարճանքներն են, բայց ժողովուրդները  մեծ երազանքներով են ապրում, իսկ մենք մեծ ժողովուր ենք՝ ողբերգական, դառը էջերով հանդերձ, ունենք փառավոր անցյալ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։

«Նոր սահմանադրության շուրջ անպտուղ դիսկուրսով ուզում են մարդկանց մտածելակերպը փոխել, դաստիարակել մի հայ, որը չի հիշում  իր անցյալը, պատրաստ է ծառայել,  միայն թե մի կտոր հաց ունենա։ Սահմանադրության շուրջ քննարկումը արմատներից կտրված հայ ստեղծելու համար է»- ավելացրեց Միրզոյանը։

Անդրադառնալով օրհներգն ու զինանշանը փոխելու մտադրություններին` արտակարգ և լիազոր դեսպանը նկատեց, որ զինանշանը, օրհներգը օծանելիք կամ  զգեստ  չէ, որ դուրդ չգա՝  փոխես, այն պատմական պրոցեսի արդյունք է․ «Մայրս լավն է, բայց գեղեցիկ չէ՝ չաղ է, փոխեմ, դրա նման է օհներգի ու զինանշանի քննարկումը։ Օրհներգը պատվերով համերգ չէ, որ պատվիրես, լսես ու  հաճույք ստանաս, դրա տակ մարդիկ կռվի են գնում»։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։