Բաքուն զինտեխնիկան տեղափոխելու է Տավուշի ուղղությամբ, տեղանքին ծանոթանալուց հետո հարձակման կդիմի․ Վիտալի Մանգասարյան

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
ադրբեջան

Արցախի բանակը լուծարելուց հետո Ադրբեջանի հաջորդ քայլը ՀՀ ԶՈՒ-ի հարցերը լուծելն է լինելու, Արցախի նկատմամբ ռազմական գործողություններից հետո 800 զոհ և վիրավորներ ունեն, այս փուլում նրանք վերականգնվում են։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Արցախում հաջողություն ունենալուց հետո փորձելու են կուտակված զինտեխնիկան տեղափոխել Տավուշի ուղղությամբ, որ ուժեղացնեն դիրքերը։ Այդ հատվածում նրանց սահմանապահ զորքերն են մարտական հերթապահություն իրականացնում, որը բանակային ստորաբաժանումներից թույլ է, որոշ ժամանակ անց տեղանքին ծանոթանալուց հետո հարմար պահի սկսելու են գործողություններ իրականացնել։ Հաշվի առնելով քայլերի հաջորդականությունը՝ այս փուլում զորքերի տեղափոխման հարցն են լուծելու, որը ընդամենը ամիսների հարց է»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում