Իսրայելը պատանդներին ազատ արձակելու դիմաց երկամսյա դադար է առաջարկում

Մանրամասներ
Գազա պաղեստին իսրայել

Իսրայելը միջնորդների միջոցով ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ընդմիջել Գազայի հատվածում մարտերը մինչև երկու ամսով՝ անկլավում գտնվող բոլոր պատանդներին ազատ արձակելու համար:

Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների։

Առաջարկը բազմափուլ համաձայնագրի մի մասն է, որը կներառի Գազայում մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, ասում են պաշտոնյաները:

Հաղորդվում է, որ Իսրայելն առաջարկում է գործարք կնքել Կատար և Եգիպտոսի միջնորդների միջոցով: