Վրաստանում կչեղարկվեն դպրոցական ավարտական քննությունները

Այն նպատակ է հետապնդում ուժեղացնել դպրոցի դերը կրթական համակարգում

Վրաստանի կրթության նախարարությունը նոր օրենքներ է  սահմանել  դպրոցական ավարտական վկայագրերի տրամադրման համար, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն այս տարվանից:

2018-2019 ուսումնական տարվանից սկսած Վրաստանում կպարզեցվի դպրոցներում ավարտական քննությունների հարցը:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար աշակերտները պետք է դրական գնահատականներ ստանան բոլոր առարկաներից, այսինքն՝ գնահատման 10 բալանոց համակարգով 5 և ավելի միավոր:

Նշվում է, որ այն աշակերտները, որոնք նախորդ տարիներին ինչ-ինչ պատճառներով տապալել են կամ չեն հանձնել ավարտական քննությունները, նույնպես կկարողանան ատեստատ ստանալ, եթե ստացել են դրական գնահատականներ:

Երկրի կրթության նախարարությունից մեկնաբանում են, որ քննությունների չեղարկումն ուղղված է կրթական համակարգում դպրոցի դերի ուժեղացմանը: