«Ձմեռ պապն» ընկել է 24-րդ հարկից և մահացել

Մանրամասներ
ռդ

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան, ՌԴ Չելյաբինսկում Ձմեռ պապի հանդերձանքով տղամարդն ընկել է բարձրահարկ շենքի պատշգամբից։

Նա պետք է տպավորիչ կերպով իջներ երեխաների համար բակում կազմակերպված ​​տոնակատարությանը։

Բայց ներկայացումն ավարտվել է ողբերգությամբ։

Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես են երեխաները կանչում Ձմեռ պապին։ Նշվում է, որ տղամարդն ընկել է շենքի 24-րդ հարկից և տեղում մահացել։